Կիրակնօրյա զբոսանք. Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ շրջում է Գյումրիում․ Տեսանյութ

Կիրակնօրյա զբոսանք. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջով ուղիղ եթեր է մտել Գյումրիից: Նա իր տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ է։

«Մենք միշտ ասում են, որ մեր հայրենիքը դարերի ընթացքում փոքրացել է, բայց ունենք փաստ, որ մեր հայրենակիցների մեծ մասը մեր երկիրը չի ճանաչում, դրսում են ճամփորդում: Մենք այսօր մի արշավ ենք սկսում, որի նպատակը մեր տեսարժան վայրերը ճանաչելն է»,- ասաց նա:

Զբոսանքի ընթացքում նրան են մոտենում քաղաքի բնակիչները, լուսանկարվում նրանց  հետ: