«Կիրակի օրվանից մենք կարող ենք զենք վաճառել՝ ում ցանկանանք». Ռոհանի

«Կիրակի օրվանից մենք կարող ենք զենք վաճառել՝ ում ցանկանանք». Ռոհանի

Իրանի դեմ ՄԱԿ կողմից սահմանված՝ զենքի էմբարգոյի ժամկետը լրանում է հոկտեմբերի 18-ին, ինչը թույլ է տալիս Թեհրանին զենք գնել կամ վաճառել: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է Mehr-ը:

«Կիրակի մենք ազգին կհայտնենք այս բարի լուրը, որ զենքի 10-ամյա խիստ արգելքը հանվել է»,- այսօր կառավարության նիստի ժամանակ ասել է Ռոհանին:

ռոհանի

«Մենք դրա շուրջ չորս տարի պայքարում էինք Ամերիկայի դեմ: Չորս տարի ԱՄՆ-ն ​​ամեն ինչ արեց, որպեսզի թույլ չտա, որ դա տեղի ունենա հոկտեմբերի 18-ին, բայց այդ օրը կգա: Կիրակի օրվանից մենք կարող ենք մեր զենքը վաճառել՝ ում ցանկանանք, և զենք գնել՝ ումից կցանկանանք»:

ՄԱԿ Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի համաձայն` Իրանի դեմ զենքի էմբարգոյի ժամկետը լրանում է հոկտեմբերի 18-ին: