Կիսով չափ որբացա․․․ Մահացել է Անի Քրիստիի տատիկը

Կիսով չափ որբացա․․․ Ժամեր առաջ երգչուհի Անի Քրիստին Ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հարապարակել տատիկի հետ և գրառում կատարել՝ պատմելով մարդկանց իր վիշտը։

Երգչուհին կորցրել է իր տատիկին։

«Կիսով չափ որբացա: Եթե իմանայիր՝ ինչքան եմ զգում կարիքդ՝ չնայած այն բանին, որ հետդ խոսել եմ ժամեր առաջ: Ու հիմա… ու հիմա… էլ չկաս: Սա է կյանքի անարդար երևույթների մեկը, որին ներել չեմ կարողանում:

Հանգչիր խաղաղությամբ, տատիկ ջան: Կյանքիս ամենալավ տարիներն անցկացրել եմ քեզ հետ և դրանք էլ դու հետդ լուռ տարար դեպի հավերժություն»,- գրել է երգչուհին։

Կիսվիր ընկերներիդ հետ