Կիսաբաց լուսամուտները աղբ է, պետք է արմատախիլ անել եթերից, որի սեփականատերը Սերժ Սարգսյանի փեսան է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մտահոգությունն է հայտել ATV-ով հեռարձակվող «Կիսաբաց լուսամուտների» վերաբերյալ և մտադրություն ունի աշնանը սպասվող նստաշրջանում քննարկել եթերից հեռացնելու հարցը, որը պատկանում է Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Միասնյանին՝ Սերժ Սարգսյանի փեսաին։

Փաշինյանն իր Ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հենց նոր, ալիք փոխելիս, ականջովս ընկավ «Կիսաբաց լուսամուտների» (ATV հ/ը) եթերում. «Եթե մարդը կնգան բերան կքրֆե, էդ բերանը իրա երեխեքը կպաչեն չէ՞» և այլն: Եթե ոմանց կարծիքով սա խոսքի, եթերի ազատություն է, այդ մարդիկ սխալվում են: Սա աղբ է, որ պետք է արմատախիլ անել եթերից:

Ի դեպ, ATV-ի սեփականատերը Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Միասնյանն է, Սերժ Սարգսյանի փեսան: Իրենց տանը այս հաղորդումը նայու՞մ են: Իսկ ՀՌԱՀ-ը ինչպես միշտ, գործում է «օրենքի շրջանակներում»: ԱԺ աշնանային նստաշրջանում այս թեմայով էլ կխոսենք»: