Կինո հայրենիքի խաչմերուկում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու Mercedes-ը

Կինո հայրենիքի խաչմերուկում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու Mercedes-ը

Shamshyan.com-ի փոխանցամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհ փողոցի՝ ժողովրդին հայտնի կինո Հայրենիքի խաչմերուկում բախվել են Mercedes-ն ու «Արմենիա» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ շտապօգնության ավտոմեքենան հիվանդ տեղափոխելիս է եղել: