«Կինը սիրո պակասից է տգեղանում, չարանում ու տխրում». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հա, ես մարտի 8-ը չեմ սիրում, ոչ էլ ապրիլի 7-ը: Ու ոչ միայն այն պատճառով, որ արդեն գիշերվանից սկսվել է բանտիկների, սրտիկների, բմբուլների ու բացիկների կեսգիշերային ու մթնշաղային խաչակրաց արշավանքը, այլ որ կնոջը պիտի սիրել միշտ, ամեն րոպե ու ամեն վայրկյան:

Ու դրա համար ոչ մի մարտի 8 կամ ապրիլի 7 պետք չի: Կինը սիրո պակասից է տգեղանում, չարանում ու տխրում:

Պարզապես սիրեք կնոջը ու մի փորձեք դաստիարակել։ Իսկ եթե ինչ-որ մեկին անպայման ուզում եք դաստիարակել` շուն պահեք»:

Նաիրա Զոհրաբյան