ԿԸՀ-ն «Պատիվ ունեմ» դաշինքին 48 ժամ ժամանակ է տվել

ԿԸՀ-ն «Պատիվ ունեմ» դաշինքին 48 ժամ ժամանակ է տվել

Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած մի քանի քաղաքական ուժեր, պատգամավորների գրանցման փաստաթղթերում թերություններ են ունեցել և ԿԸՀ-ն 48 ժամ է տվել՝ դրանք վերացնելու նպատակով:

Մասնավորապես, թերություններ են եղել՝ «Պատիվ ունեմ» դաշինքի, «Ազատ հայրենիք» կուսակցությունների դաշինքի, Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքի, «Հանրապետություն», «Արդար Հայաստան», «Բարգավաճ Հայաստան», «Համահայկական ազգային պետականություն», «Հայոց հայրենիք», «Ազգային օրակարգ», «Քաղաքացու որոշում», «Ազգային-ժողովրդավարական բեւեռ», «Միասնական հայրենիք», «Լուսավոր Հայաստան», «Ազատություն», «Հայ ազգային կոնգրես», «Ինքնիշխան Հայաստան», «Զարթոնք», ՀԴԿ կուսակցությունների փաստաթղթերում:

«Ազատ հայրենիք» կուսակցությունների դաշինքում թեկնածուներից մեկը չի ներկայացրել վերջին 4 տարում Հայաստանում բնակվելու փաստաթուղթը, մյուսն էլ չի ներկայացրել հայերենին տիրապետելու վերաբերյալ հավաստող փաստաթուղթը:

«Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածու Միհրան Պողոսյանի՝ Քեթրինի Միհրանի վերաբերյալ փաստաթղթերում նշված է եղել, որ վերջին 4 տարում հանդիսացել է միայն ՀՀ քաղաքացի ու վերջին 4 տարում մշտապես բնակվել է ՀՀ-ում, բայց մայիսի 28-ին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետը գրություն է ուղարկել ԿԸՀ-ին, որ Միհրան Պողոսյանը՝ վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու և վերջին 4 տարում միայն Հայաստանի քաղաքացի լինելու մասին տեղեկանքը պետք է անվավեր ճանաչել:

Միհրան Պողոսյան

ԿԸՀ-ն արձանագրեց, որ «Պատիվ ունեմ» դաշինքի այդ թեկնածուն չի ներկայացրել պահանջվող տեղեկանքը, ինչպես, որ հարկն է և դաշինքին տվեց 48 ժամ՝ փաստաթուղթը լրացնելու համար: