«Կեցցե՛ն հայերը․ նրանք հետևողականորեն ստիպում են հարգել իրենց ու իրենց պատմությունը». Վլադիմիր Սոլովյով

«Կեցցե՛ն հայերը․ նրանք հետևողականորեն ստիպում են հարգել իրենց ու իրենց պատմությունը»։ Ռուսաստանցի հայտնի լրագրող ու հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը «Вести FM» ռադիոալիքի «Полный контакт с Владимиром Соловьевым» ծրագրի հերթական թողարկման ընթացքում անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը:

Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, Վլադիմիր Սոլովյովը Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից անվանել է կարևոր պատմական առաջընթաց, որը պետք չէ թերագնահատել.

«Թուրքիայի արտաքին քաղաքականության համար Հայոց ցեղասպանության ճանաչումն ամենազգայուն հարցն է»:

Խոսելով հայերի մասին՝ Սոլովյովն նշել է․

«Կեցցեն հայերը։ Նրանք հետևողականորեն «ստիպում են» հարգել իրենց ու իրենց պատմությունը: Թույլ չեն տալիս, որ այն մոռացության մատնվի»,- ասել է նա։