Մթերքներ, որոնք արդյունավետ մաքրում են արյունը և արյունատար անոթները
Մթերքներ, որոնք արդյունավետ մաքրում են արյունը և արյունատար անոթները
Մթերքները, որոնք մենք օգտագործում ենք, անհրաժեշտ է ընտրել բծախնդրորեն և առավելագույն ուշադրությամբ։
Գոյություն ունեն սննդամթերքի տեսակներ, որոնք օգնում են արդյունավետ կերպով մաքրել անոթները: Ձեզ ենք ներկայացնում դրանցից ամենաարդյունավետները:
Սխտոր
Սխտորը պաշտպանում է սրտանոթային համակարգը: Այն շատ օգտակար է վարակների բուժման ու քաղցկեղի կանխարգելման համար:
Ապացուցված է, որ օրական 4000 մկգ ալիցին (պարունակվում է սխտորի 1-4 պճեղի մեջ) օգտագործելու դեպքում անոթներն ավելի քիչ կաղտոտվեն, իսկ սրտանոթային համակարգի աշխատանքը կբարելավվի:
Սաղմոնաձկներ
Ամրացնում է անոթները՝ շնորիվ հազվադեպ հանդիպով վիտամինների, հանքանյութերի և օմեգա 3-ի։
Քրքում
Քրքումը պարունակում է առաջնային պոլիֆենոլ, որը նվազեցնում է զարկերակներում ճարպերի կուտակումը:
Այս համեմունքը կարելի է ավելացնել շիլաներին, բանջարեղենին, մսին և անգամ կաթին: Կարելի է նաև ամեն առավոտ խմել կես թեյի գդալ քրքումով ջուր (½ բաժակ):
Նուռ
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նուռը կարող է մաքրել զարկերակները, խթանել արյան մեջ ազոտի օքսիդի արտադրությունը և իջեցնել զարկերակային ճնշումը:
Այս միրգն այնքան օգտակար է, որ արդյունավետ են լինում անգամ խանութներում վաճառվող հյութերը: Նուռը կարելի է ավելացնել մսով ուտեստներին կամ կանաչ աղցաններին:
Նարնջի հյութ
Հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք մաքրում են արյունը և ընդհանուր ամբողջ օրգանիզմը։
Դարչին
Համարվում է, որ երկար ժամանակ ամեն օր մի թեյի գդալ դարչին օգտագործելը կօգնի նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը:
Այն կարելի է բաժանել մի քանի մասի և ընդունել օրվա ընթացքում: Բացի այդ, դարչինը հիանալի հակաօքսիդանտ է:
Բնական սուրճ
Մինչև 4 փոքր բաժակ սուրճը բերում է շատ օգուտներ սրտանոթային համակարգի համար։
Չիայի սերմեր
Այս սերմերը օրգանիզմին անհրաժեշտ էներգիայի հիանալի աղբյուր են: Դրանց բաղադրության մեջ պարունակվող ալֆա-լինոլաթթուն կարգավորում է զարկերակային ճնշումն ու արյան մեջ խոլեստերինի մակարդակը, ինչպես նաև նվազեցնում է տրիգլիցերիդների մակարդակը:
Չիայի սերմերը հիանալի կազդուրիչ միջոց են և շատ օգտակար են սրտամկանի համար:
Լոլիկ
Լոլիկները խթանում են լիկոպինի (հակաօքսիդանտ) արտադրությունը և նվազեցնում արյան մեջ աթերոսկլերոզի առաջացման պատճառ հանդիսացող «վատ» խոլեստերինի մակարդակը:
Բացի այդ, լոլիկները շատ կարևոր են նաև ոսկորների առողջության համար:
Խնձոր
Ապացուցված է, որ խնձորը նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Օրական մեկ խնձորը կօգնի 40%-ով նվազեցնել զարկերակների կարծրացումը:
Որոշ սննդաբաններ կարծում են, որ օրական մեկ խնձոր (այդ թվում նաև սերմերը) ուտելով մարդը պաշտպանում է իրեն օնկոլոգիական հիվանդություններից: Նմանատիպ պաշտպանիչ հատկություններով են օժտված նաև ծիրանի կորիզները:
Ձմերուկ
Շնորհիվ ազոտի օքսիդների՝ ձմերուկը մաքրում է արյունը և անոթները։
Կանաչեղեն
Կանաչեղենը պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ ու վիտամիններ: Այն կանխում է օրգանիզմի թթվայնացումն ու խոլեստերինի մակարդակի բարձրացումը:
Կանաչեղենը հարուստ է կալիումով, ֆոլաթթվով ու մանրաթելերով, ուստի շատ օգտակար է արյան գերճնշման դեպքում:
Օրական մեկ բաժին կանաչ աղցանի օգնությամբ կարելի է նվազեցնել օրգանիզմում հոմոցիստեինի մակարդակը, իսկ հոմոցիստեինն ամինաթթու է, որի բարձր մակարդակը նպաստում է սրտանոթային հիվանդությունների առաջացմանը:
Սրտանոթային հիվանդությունների կանխարգելման համար շատ օգտակար կարող է լինել նաև սպանախը: