«Կերա, մի ժամ հետո ինքնազգացողությունս վատացավ». Նիկոլ Փաշինյան

«Կերա, մի ժամ հետո ինքնազգացողությունս վատացավ». Նիկոլ Փաշինյան

«Վարչապետ դառնալուց հետո, 2018-ի մայիսն էր կամ հունիսը, գնացել էի առաջնագիծ: Բացեցի սննդի բանը, ասեցի՝ էս, էս, էս բերեք:

Բերեցին, կերա էդ ուտելիքներից: Ես նենց չի, որ փափկասուն եմ էլի, բայց մի ժամ հետո ինքնազգացողությունս վատացավ»,- Օձունում բնակիչների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով բանակում սննդի թեմային՝ ասաց ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

«Մարդը երկու ժամ պետք ա ժամապահ լինի ամենաբարձր զգոնության, էդ սնունդը քցում ա իրա մարտունակությունը»,- ասաց նա: Նա անդրադարձավ նաև իրենց իշխանության ժամանակ իրականացված աշխատանքներին՝ բանակում սննդի հետ կապված:

Տեսանյութը ստորև