«Կետ-կետ կներկայացնեմ». Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին հանդես կգա մեծ ասուլիսով

Նիկոլ Փաշինյանը Արտաշատ քաղաքում ընթացող «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» գործարար համաժողովի ժամանակ հանդես եկավ ելույթով։

«Մայիսի 8-ին հանդես կգամ մամուլի ասուլիսով, իմ վարչապետ ընտրվելու մեկ տարվա կապակցությամբ, եւ կետ-կետ կներկայացնեմ այն բոլոր փոփոխությունները, որ այս մեկ տարում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում:

Նիկոլ Փաշինյանը

Շատ կարեւոր է արձանագրել, որ ՀՀ-ում շատ բան է փոխվել, փոխվել է ամենակարեւորը, Հայաստանն այլեւս չի լինի հուսահատ, չի լինի այնպիսին, ինչպիսին եղել է:

ՀՀ քաղաքացին ամենակարող , ամենազոր է, ՀՀ քաղաքացին իր աշխատանքով, իր տաղանդով ծաղկեցնելու է իր հայրենիքը»,-իր ելույթում նշեց վարչապետը: