Կեսգիշերին հակառակորդի 15 հոգանոց խումբը հարձակման փորձ է ձեռնարկել Արցախի մարտական դիրքերից մեկի ուղղությամբ

Օգոստոսի 17-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, հակառակորդի 15 հոգանոց խումբը հարձակման փորձ է ձեռնարկել ՊԲ հյուսիսային հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ:

ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի նախահարձակ խմբի գործողությունները և վերջիններիս ետ շպրտել ելման դիրքեր: Տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել: Հակառակորդի ունեցած կորուստների մասին տվյալներըը ճշտվում են:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն:

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...