Մամուլ

Կենտրոնի ոստիկանները պարզել են «Անհաղթ հերոս Քաջն Նազարին», ով աղբամանով հարվածել է բժշկական համալսարանի տնտեսական վարչության պետին

SHAMSHYAN.com-ը հոկտեմբերի 16-ին տեղեկություն էր հրապարակել Երևանի պետական բժշկական համալսարանի տնտեսական վարչության պետին մարմնական վնասվածքներ պատճառելու փաստով, ով սալջարդ ախտորոշմամբ տեղափոխվել էր Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության կետրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել մի քանի երիատասարդների միջև և այդ պահին 57-ամյա Սամվել Բադոյանը նկատողությոն է արել նրանց, ասելով, որ հասարակական կարգը չխախտեն և անհարգալից վերաբերմունք չցուցաբերեն հասարակության մեջ:

Չգիտես ինչու՝ երիտասարդներից մեկին դուր չի եկել նկատողությունը և իրեն զգալով «Անհաղթ հերոս Քաջն Նազար»՝ փողոցում տեղադրված աղբամանով հարվածել է Ս.Բադոյանին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանությանը մասնակցող երիտասարդներ են ՝ 21-ամյա Ալիկ Մարտիրոսյանը, 22-ամյա Հայկ Բադալյանը, 23-ամյա Դավիթ Արզումանյանը, 24-ամյա Աշոտ Ղազարյանը:

Ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները բացի Ա. Մարտիրոսյանից եռյակին հայտնաբերել են, իսկ Ա. Մարտիրոսյանը որոնվում է:

Կան տեղեկություններ, որ վիճաբանությանը այլ երիտասարդներ էլ են մասնակցել:

Աղբյուրը` shamshyan.com

Կիսվել էջում