Կենսաթոշակ ստանալու նոր կարգը՝ գլխացավանք․ բանկերի մոտ հերթեր են․ «Ժողովուրդ»

Կենսաթոշակ ստանալու նոր կարգը՝ գլխացավանք․ բանկերի մոտ հերթեր են

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Կենսաթոշակն անկանխիկ ստանալու կարգը մեծ գլխացավանք է առաջացրել թոշակառուների մոտ: Երեկ այդ պատճառով հայաստանյան բանկերում մեծ ու երկար հերթեր էին. թոշակառուները փորձում էին քարտեր հանել:

Նշենք, որ թոշակառուների մեծ մասը դեռ չի հասցրել ընտրել թոշակ վճարող կազմակերպությունը, այդ իսկ պատճառով երեկ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հատկապես մարզային բանկերում, հերթեր էին գոյացել:

Տեղեկացնենք, որ հունվարի 1-ից Հայաստանի հազար եւ ավելի բնակիչ ունեցող գյուղերի մինչեւ 75 տարեկան բոլոր թոշակառուները, որոնք հաշմանդամության առաջին կամ երկրորդ կարգ չունեն, թոշակը ստանում են անկանխիկ եղանակով` քարտով։

Բացի այս, մեկ այլ խնդիր եւս. Հայաստանի հեռավոր եւ սահմանամերձ գյուղերում ապրող թոշակառուն հնարավորություն չունի քարտով առեւտուր անել կամ կանխիկացնել գումար, այդ նպատակով նա ստպված է լրացուցիչ գումար ծախսել՝ հասնելու մոտ գտնվող քաղաք:

Մի խոսքով, մարդկանց հասանելիք թոշակների վճարումն ու անգամ ծախսը Նիկոլ Փաշինյանի կառավարությունը գլացավանք է դարձրել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում