«Կեղծ օրենքներով չի կարելի հեղափոխություն անել, այն ուղղակի կվիժեցվի»․ Վարուժան Ավետիսյան

ՔԿՀ-ում հրավիրված ասուլիսի ժամանակ Վարուժան Ավետիսյան խոսեց մի շարք տեղի ունեցող խնդիրներից, նա մասնավորապես նշեց․

«Կեղծ օրենքներով չի կարելի հեղափոխություն անել, այն ուղղակի կվիժեցվի, եթե մենք շարունակենք այդ ճանապարհով ընթանալ», – ընդգծեց Վարուժան Ավետիսյանը:

«Շանթ Հարությունյանը օգտվեց իր տեսակետները հայտնելու իրավունքից և դրանք հնչեցրեց ՔԿՀ-ում հրավիրված ասուլիսի ժամանակ»,-ասաց “Սասնա ծռեր” կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը:

Վարուժան Ավետիսյան խոսոքվ՝ բռնապետության , կեղծ Սահմանադրության միջոցով դատապարտված քաղբանտարկյալները պետք է հեղափոխությունից անմիջապես հետո ազատ արձակվեին:

Նա փաստեց, որ Շանթ Հարությունյանը և “Սասնա ծռերի” երեք անդամները անպայման ազատ են արձակվելու, սակայն ձգձգումները վիրավորում են քաղբանտարկյալներին: