Կարող եմ ասել, մենք ընդհուպ մոտեցել ենք մեր գերիների վերադարձի մեկնարկին․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Կարող եմ ասել, մենք ընդհուպ մոտեցել ենք մեր գերիների վերադարձի մեկնարկին․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Այս մասին այսօր տեսաուղերձի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք ընդհուպ մոտեցել ենք գերիների փոխանակման, մեր գերիների վերադարձի գործընթացի մեկնարկին։ Շատ շուտով սպասում ենք մեր գերիների պաշտոնապես հաստատված խմբի վերադարձին»։

հայ գերիներ

Նրա խոսքով` նոր թափով պետք է տեղի ունենա նաև զոհերի մարմինների փնտրտուքը և մարմինների ճանաչման գործընթացը․ «Ամեն ինչ արվում է՝ այս գործընթացն օր առաջ ավարտելու համար, բայց, ցավոք, մինչև տարեվերջ չենք կարողանա այն լրիվ ավարտել»,- ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսաուղերձի ընթացքում անդրադարձավ նաև Սյունիքի մարզում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային գծերի ճշգրտման աշխատանքներին։

«Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Զանգելանի և Կուբաթլուի շրջանների մասին հիշատակում չի եղել, որովհետև հայտարարության ստորագրման պահին այդ տարածքների 90 և ավելի տոկոսը, ցավոք, եղել է Ադրբեջանի հսկողության տակ։

Բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում, որ այդ հատվածում պետք է տեղի ունենա սահմանային գծերի ճշգրտում, ինչն առաջիկա շաբաթվա ընթացքում պետք է իրականացվի։ Այստեղ կան մեզ համար զգայուն հարցեր, և դրանց կառավարման շուրջ տեղի են ունենում ինտենսիվ բանակցություններ։ Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանները մնացել են և կմնան անձեռնմխելի։

Այսինքն՝ ՀՀ սահմանների անխախտելիության սկզբունքը որևէ կերպ չի կարող կասկածի տակ դրվել։ Բայց այս չլուծված հարցերը պետք է լուծել սառը, հանդարտ աշխատանքով»,- ասաց Փաշինյանը։

Տեսանյութը ստորև