Կարո՞ղ են արդյոք պատվաստված ՀՀ քաղաքացիները օդանավակայանում պատվաստումը հավաստող թղթով մեկնել ՌԴ
Կարո՞ղ են արդյոք պատվաստված ՀՀ քաղաքացիները օդանավակայանում պատվաստումը հավաստող թղթով մեկնել ՌԴ
News.am-ը գրում է․ ՀՀ տարածք օդային եւ ցամաքային սահմանային անցման կետերով մուտք գործելիս ներկայացվում է կամ կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտություն բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ COVID-19–ի դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ՝ տվյալ պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով։ Այս մասին News.am-ի հարցմանն ի պատասխան, հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Նախարարությունը հիշեցնում է, որ ՊՇՌ հետազոտություն բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ չի պահանջվում 0-ից մինչեւ 6 տարեկան 11 ամսական 29 օրական երեխաների համար։
Ըստ նախարարության, եթե քաղաքացին պատվաստվել է մեկ դեղաչափով, ապա նվազագույնը 28 օր առաջ ներարկված լինելը հավաստող սերտիֆիկատ պիտի ներկայացնի, մեկից ավելի դեղաչափի դեպքում՝ նվազագույնը 14 օր առաջ ներարկված լինելը հավաստող սերտիֆիկատ։
![կորոնավիրուս թեստ](https://bavnews.am/wp-content/uploads/2021/09/coronavirus-test.jpg)
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչ Իյա Մալկինան սեպտեմբերի 2-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասել էր, որ Հայաստանի եւ Ղրղզստանի քաղաքացիները հնարավորություն ունեն իրենց պատվաստման մասին հաստատումը վերբեռնել «Ճանապարհորդում եմ առանց COVID-19-ի» հավելվածում:
Միեւնույն ժամանակ, ռուսական մի շարք ավիաընկերությունների ներկայացուցչություններ Հայաստանում տոմսեր վաճառելիս հայտարարում են, որ Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելիս ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ է միայն թղթի վրա պատվաստման մասին հաստատում ներկայացնել, եթե բժշկական հաստատության, մասնավորապես՝ պոլիկլինիկայի կնիքի վրա կա գրություն ռուսերեն եւ անգլերեն լեզուներով:
![զվարթնոց օդանավակայան](https://bavnews.am/wp-content/uploads/2020/09/zvartnots-airport.jpg)
Մենք Առողջապահության նախարարությունից հետաքրքրվել էինք, թե կարո՞ղ են արդյոք պատվաստված ՀՀ քաղաքացիները, նման վկայական ներկայացնելով օդանավակայանում, այդ թվում`թղթի վրա, մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն: Եթե ոչ, ապա ե՞րբ կարելի է ակնկալել, որ նման որոշում կկայացվի, ինչը կազատի լրացուցիչ ծախսերից, ինչպես արդեն հայտարարվել էր Երեւանի եւ Մոսկվայի միջեւ մեկնարկած պատվաստումների վկայականների փոխադարձ ճանաչման վերաբերյալ բանակցությունների համատեքստում:
Ի պատասխան մեր հարցին, առողջապահության գերատեսչությունից հայտնել էին, որ Եվրասիական տնտեսական միության այն անդամ-պետությունների քաղաքացիները, որոնք Ռուսաստանի Դաշնություն են մուտք գործում Հայաստանից, Բելառուսից եւ Ղրղզստանից Ռուսաստանի Դաշնության պետական սահմանով անցնող օդային անցակետերով՝ ըստ ՌԴ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 635-P որոշման N2 հավելվածի, որը փոփոխվել է 31.03.2021 թվականին/Ռուսաստանի կառավարության 2021 թվականի մարտի 31-ի N 792-Р կարգադրություն/ պայմանով, որ նրանք ներկայացնեն «Ճանապարհորդություն առանց COVID-19» բջջային հավելվածում արտացոլված իրենց կորոնավիրուսային վարակի վերաբերյալ հետազոտությունների բացասական արդյունքները։
Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար՝ նախարարությունն առաջարկել է դիմել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն։