Կարեն Կարապետյանի ընտանիքի անդամներն իրենց բիզնեսները տեղափոխում են Կիպրոս․ «Ժողովուրդ» 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ընտանիքի անդամները՝ եղբայրը, հայրը, վերջին քաղաքական իրադարձություններից հետո փորձում են իրենց բիզնեսները, նաև կապիտալը տեղափոխել Կիպրոս: Ըստ որոշ տեղեկությունների` այս օրերին նրանք զբաղված են փաստաթղթերը կարգի բերելու գործընթացքով, որպեսզի հնարավորինս արագացնեն պրոցեսը:

Ավելի մանրամասը՝ օրաթերթի այսօրվա համարում։