Կառավարությունը Սյունիքի կողքին է․ Ավինյանը՝ Կապանում (Տեսանյութ)

Կառավարությունը Սյունիքի կողքին է․ Ավինյանը՝ Կապանում (Տեսանյութ)

«Նախօրեին Կապանում տեղի ունեցավ Սյունիքի մարզի խնդիրների լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական խմբի խորհրդակցությունը։

Մանրամասն անդրադարձել ենք բնակիչների հետ հանդիպումների ժամանակ բարձրացված հարցերին ու լուծումներին, այդ թվում՝ տների կառուցման, սոցիալական աջակցության տրամադրման ու անվտանգության ապահովման միջոցառումներին, գյուղատնտեսական աշխատանքների և բնակչության պաշտպանության կազմակերպմանը», ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Նշենք, որ Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ փախվարչապետը հանդիպումներ է ունեցել Որոտան և Շուռնուխ համայնքներում։

Բնակարանը կորցրած ընտանիքների համար կկառուցվեն նոր տներ

բնակարանը կորցրած ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ կստանա միանվագ 300 հազար դրամի չափով աջակցություն

բնակարանը կորցրած ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ ամսական կստանա 68 հազար դրամ` նվազագույնը 6 ամիս, մինչև բնակարանների կառուցումը։

Տեսանյութը ստորև