Կառավարության մոտ ոստիկանական ուժեր են բերվում (Տեսանյութ)

Կառավարության մոտ ոստիկանական ուժեր են բերվում (Տեսանյութ)

Կառավարության շենքի դիմաց կրկին ոստիկանական ուժեր են բերվում, նրանք պատ կազմած հսկում են շենքը։ Այս պահին մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիան են իրականացնում՝ ընդդեմ ստորագրվելիք հայտնի փաստաթղթի։

Քիչ անց այստեղ է ժամանելու նաեւ ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

Նշենք, որ քաղաքացիները՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից պահանջում են առանց հանրային քննարկման փաստաթուղթ չստորագրել։

Տեսանյութը ստորև