«Կապիտուլյանտ ռեժիմը հերթական կոպիտ սխալն է թույլ տալիս»․ Էդուարդ Շարմազանով

«Կապիտուլյանտ ռեժիմը հերթական կոպիտ սխալն է թույլ տալիս»․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կապիտուլյանտ ռեժիմը հերթական կոպիտ սխալն է թույլ տալիս։

Պետք է ոչ այնքան դիմել ՀԱՊԿ-ին՝ մոնիտորինգի ենթարկելու հայ-ադրբեջանական սահմանի հրադադարի ռեժիմը, այլ գործի դնել Սարգսյան-Մեդվեդեւ արձանագրությունից բխող դրույթները։

Անտեղյակներին ասեմ, որ 2010-ի օգոստոսի 20-ին ՀՀ եւ ՌԴ նախագահների միջեւ կնքված հայ-ռուսական արձանագրության համաձայն ՝ ոչ միայն մինչեւ 2044թ. երկարաձգվում էր ռուսական 102-րդ ռազմաբազայի տեղակայումը Հայաստանում, այլ նախ եւ առաջ ռուսական զինված ուժերն իրավունք են ստանում ոչ թե միայն պաշտպանելու նախկին ԽՍՀՄ արտաքին սահմանները /հայ-թուրքական սահման/, այլ իրավունք են ստանում պաշտպանելու նաեւ Հայաստանի սահմաններն ամբողջությամբ ու այդ թվում հայ-ադրբեջանական սահմանը։

Այս հայանպաստ փաստաթուղթը «նախկին» իշխանություններիս հերթական դրական ժառանգությունն է, որից կապիտուլյացիայի խորհրդանիշ համարվող «մուրճով» իշխանությունը չի ցանկանում օգտվել։

Թե ինչու՞…հետեւությունները թողնում եմ ձեզ»։