Կապան-Գորիս միջպետական Մ2 ճանապարհը բաց է․ փոխմարզպետ

Կապան-Գորիս միջպետական Մ2 ճանապարհը բաց է․ փոխմարզպետ

Կապան-Գորիս միջպետական Մ2 ճանապարհը բաց է: Այս մասին հայտնում է Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը։

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն այսօր հայտնել էր, որ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի և ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների կողմից ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են տարվում Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 26-ից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացելու վերաբերյալ։

Նշենք նաև, որ Բաքվի զինվորականները երեկ եւ այսօր փակել են այդ ճանապարհի երկու հատվածները՝ իբր ի պատասխան իրենց զինվորականների դանակահարության, ինչը ՀՀ ՊՆ-ն հերքում է: