Կանխվել է Մարգարիտա Սիմոնյանի դեմ նախապատրաստված մահափորձը

Կանխվել է Մարգարիտա Սիմոնյանի դեմ նախապատրաստված մահափորձը

Մոսկվայում ձերբակալված նեոնացիստները հայտարարել են, որ բացի լրագրող Վլադիմիր Սոլովյովից, նախատեսել էին նաեւ մահափորձ Մարգարիտա Սիմոնյանի եւ Դմիտրի Կիսելյովի դեմ։

Այս մասին հայտնում է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը։ Նեոնացիստները ասել են, որ իրենք քննարկել են այն անձանց սպանության հարցը, ովքեր իրականացնում են ռուսական պաշտոնական քարոզչությունը․ դրանք են՝ Սոլովյովը, Կիսելյովը, Սկաբաեւան, Պոպովը, Քյոսայանը եւ Սիմոնյանը։

Մարգարիտա Սիմոնյան Տիգրան Քեոսայան

Հիշեցնենք, որ ռուս լրագրողների դեմ մահափորձի կանխման մասին հայտարարել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա ասել է, որ իրենց անվանական կերպով հայտնի է, թե ուկրաինական եւ արտասահմանյան հատուկ ծառայություններից, հատկապես՝ ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչությունից ովքեր են եղել այդ նեոնացիստների կուրատորները։