Կանանց ամենատարածված սխալներն անկողնում

Կանանց ամենատարածված սխալներն անկողնում: Տղամարդու և կնոջ հարաբերությունները մեծ մասամբ կախված են նրանից, թե ինչքանով են նրանք միասին իրենց լավ զգում անկողնում:

Հաճախ կանայք կարծում են, թե սեռական հարաբերություններում հարկավոր չէ շատ ջանք գործադրել և ամբողջ պատասխանատվությունը դնում են տղամարդկանց վրա:

Դա ոչ ճիշտ դիրքորոշում է, քանի որ լավ սիրուհի լինելու համար կինը պետք է շատ աշխատի իր վրա և հնարավորինս խուսափի տարածված սխալներ թույլ տալուց:

Կանանց ամենատարածված սխալներն անկողնում նախաձեռնության բացակայությունն է: Գեղեցիկ սեռի մեծ մասն իրեն համարում է նուրբ, թույլ էակ, իսկ սեքսը՝ բավականին ագրեսիվ զբաղմունք, այդ պատճառով էլ սեռական «որսորդի» դերը տրվում է տղամարդուն:

Շատ տղամարդկանց բնավ դուր չի գալիս այս սցենարը, նրանք ցանկանում են իրենց ցանկալի և սեքսուալ զգալ, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ զուգընկերուհին իր ցանկությունները ցույց տա:

Այդ պատճառով էլ կանանց խորհուրդ է տրվում ավելի հաճախ նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնել, ինչը կզարմացնի սիրելիին և սեքսը անմոռանալի կդարձնի: Սակայն հարկավոր չէ չափից դուրս տարվել դրանով, քանի որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, և կարևոր է, որ տղամարդն իրեն անկողնում նվաճող զգա:

Շատ տարածված սխալներից մեկն էլ սեռական հարաբերության նկատմամբ կանանց անփույթ վերաբերմունքն է: Տղամարդուն տհաճ է տեսնել, որ իր քնքշանքները նյարդայնացնում են կնոջը, և նա ցանկանում է ամեն ինչ արագ վերջացնել:

Ահա թե ինչու պետք չէ սեքսով զբաղվել հաղթահարելով ինքդ քեզ, այլ պետք է հետաձգել այդ հրաշալի զբաղմունքը հաջորդ օրվան:

Հաջորդ սխալը իր մերկ մարմնով կնոջ անբավարարվածությունն է: Հիշեք, որ, չնայած տղամարդիկ աչքերով են սիրում, նրանց առաջին հերթին գրավում են այն կանայք, ովքեր համոզված են իրենց գրավչության մեջ:

Իսկ ահա անվստահ կինը այդպիսի զգացումներ չի առաջացնում: Այնքան էլ գրավիչ չէ նաև այն կինը, ով չի սիրում փորձարարություններ սեռական հարաբերություններում և նախընտրում է միապաղաղ հարաբերությունները:

Ուժեղ սեռի ներկայացուցիչների համար սեքսը շատ կարևոր է, և նրանք ցանկանում են տեսնել այս ասպարեզում իրենց զուգընկերուհու հետաքրքրվածությունն ու հաճույքի նոր վերելքների հասնելու ցանկությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am