Կանայք ևս կներգրավվեն բանակում․ ՊՆ-ն քննարկում է իգական սեռի զինվորական ծառայության անցնելու հարցը

Կանայք ևս կներգրավվեն բանակում․ ՊՆ-ն քննարկում է իգական սեռի զինվորական ծառայության անցնելու հարցը

Irakanum.am-ի տեղեկություններով պաշտպանության նախարարությունում քննարկվում է իգական սեռի ՀՀ քաղաքացիների կամավոր ժամկետային զինվորական ծառայության անցնելու հարցը:

Tert.am-ի հետ զրույցում Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հաստատեց տարածած տեղեկությունը, նշելով․

«Այո, Պաշտպանության նախարարությունում քննարկվում է իգական սեռի ՀՀ քաղաքացիների կամավոր ժամկետային զինվորական ծառայության անցնելու հարցը»։

Պաշտպանության նախարարությունից սահմանումների վերաբերյալ մանրամասներ դեռ չեն հայտնում։