Կայրաթի ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ալմաթիի միջազգային օդանավակայանում

Կայրաթի ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ալմաթիի միջազգային օդանավակայանում

Ավիավթարը տեղի է ունեցել Ալմաթիի միջազգային օդանավակայանում։ «Կայրաթի» ֆուտբոլիստները և Ալմաթիի թիմի մարզչական շտաբը, վթարի է ենթարկվել։

FlyJet ինքնաթիռը բախվել է Renault մակնիշի ավտոմեքենային։

«Իսկապես, ՖԱ «Կայրաթի» խաղացողներն ու մարզչական շտաբը եղել են ինքնաթիռում, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել»,- հայտնում է ակումբի ամմուլի ծառայությունը:

Bavnews.am-ի տեղեկություններով Ալմաթիի օդանավակայանում մեքենան ընթացել է ինքնաթիռի թևի տակով և վթարի ենթարկվել։

Տրանսպորտային ոստիկանության լրատվական ծառայությունից նշել են, որ դեպքի առթիվ հարուցվել է քննություն Ղազախստանի քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով (երթևեկության անվտանգության և օդային տրանսպորտի շահագործման կանոնները խախտելը):

Գործով կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։ Ղազախստանի քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ հետաքննության շահերից ելնելով այլ տեղեկություններ հրապարակման ենթակա չեն: