Մամուլ

Կայծակը հարվածել է Սամարա-Երևան չվերթի ինքնաթիռին

Կայծակը հարվածել է Սամարա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռին։ Տեղեկությունը փոխանցում է Aviaincident տելեգրամյան ալիքը։

Դեպքը տեղի է ունեցել Մախաչկալայի մոտակայքում հունիսի 9-ին՝ ժամը 17:50-ին:

Անձնակազմը կապ է հաստատել թռիչքների կառավարման կենտրոնի հետ, որտեղից խորհուրդ են տվել շարունակել ուղևորությունը դեպի նշանակման օդանավակայան, ինչն էլ արվել է։

«Աերոֆլոտ» ավիաընկերության Airbus A319-111 ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում։ Տուժածներ չկան։

Կիսվել էջում