Կալանավորվեց դատավոր, ով ապօրինի կալանավորել էր Արմեն Գրիգորյանին. Արթուր Ղազինյան

Կալանավորվեց դատավոր, ով ապօրինի կալանավորել էր Արմեն Գրիգորյանին. Արթուր Ղազինյան

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կալանավորվեց դատավոր, ով ապօրինի կալանավորել էր Արմեն Գրիգորյանին, ով մահացել էր դատարանի դահլիճում՝ այսօր կալանավորված դատավորի որոշմամբ:

Ի՞նչ ուղերձ էր սա ՀՀ դատական համակարգին.

1. Անարդար և անհիմն դատական ակտը Բարձրյալի կողմից անպատիժ չի մնալու, և.

2. կա՞ դատավոր, որ իմ ցանկությունը չկատարի (նիկոլ փաշինյան):

Այլ խոսքերով ասած, ումի՞ց պետք է վախնենան դատավորները. երկնային պատժից, թե՞ նիկոլական ռեպրեսիվ մամլիչից:

Դատավորներին չեմ նախանձում, շատ բարդ դիլեմայի առաջ են կանգնած:

Կարող եմ միայն մեկ բան ասել. կփրկի միայն հավատքն առ Աստված»: