«Կաթի գործարանի տնօրենի աղջիկ» արտահայտությունը՝ դարձել է մահվան պատճառ

«Կաթի գործարանի տնօրենի աղջիկ» արտահայտությունը՝ դարձել է մահվան պատճառ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վաչագան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2021 թվականի դեկտեմբերի 06-ին, ժամը 00։30-ի սահմաններում երբ գտնվել է ընկերոջ՝ Հրաչյա Սամվելի Հակոբյանի Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի 3-րդ շենքի 38-րդ բնակարանում, հեռախոսային խոսակցության ժամանակ ծագած վիճաբանությունը շարունակելու նպատակով, հիշյալ բնակարան է այցելել իր ծանոթ Գյումրի քաղաքի բնակիչ, 1998 թվականին ծնված Նարեկ Էռնեստի Հովհաննիսյանը, որտեղ Հրաչյա Հակոբյանի կողմից Նարեկ Հովհաննիսյանի մորը «Կաթի գործարանի տնօրենի աղջիկ» անվանելու պատճառով վիճաբանել են Հ. Հակոբյանի հետ։

Կենցաղային շարժառիթով ծագած վիճաբանության ժամանակ, Նարեկ Հովհաննիսյանի հետ՝ խմբով, միավորելով իրենց ջանքերը, փոխլրացնելով միմյանց գործողությունները, դիտավորությամբ բռունցքներով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Հրաչյա Հակոբյանի դեմքի, գլխի, ձախ աչքի և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ձախից շուրջակնակապճային շրջանի արյունազեղում, ձախ հոնքի շրջանի քերծվածք, աջից գլխի փափուկ հյուսվածքների տակ և աջ քունքամկանի արյունազեղումներ, աջակողմյան ստորկարծրենային արյունահավաք, նրբենու և փորոքների արյունազեղում ձևերով որպես կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ՝ անզգուշությամբ առաջացնելով Հրաչյա Սամվելի Հակոբյանի մահը, այն է վերջինս դեպքի ժամանակ ստացած մարմնական վնասվածքներով գտնվելով իր Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի 3-րդ շենքի 38-րդ բնակարանում, 2021 թվականի դեկտեմբերի 07-ին, ժամը 16-ի սահմաններում մահացել է։

Այսպիսով, Վաչագան Մկրտչյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով նախատեսված հանրության համար վտանգավոր արարքը մեղավորությամբ կատարելու համար: