Կազանում հինգ ահաբեկիչ է ձերբակալվել. ինչ է հայտնաբերվել նրանց մոտ (Տեսանյութ)

Կազանում հինգ ահաբեկիչ է ձերբակալվել. ինչ է հայտնաբերվել նրանց մոտ

Կազանում ջախջախել են «Հիզբ ութ Թահրիր ալ Իսլամի»-ի ահաբեկիչների բջիջը։Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել են ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունից։

Ձերբակալվել են 5 իսլամիստ, որոնց գործունեությունն ուղղված է եղել «համաշխարհային խալիֆայության» ստեղծմանը և իշխանության բռնի տապալմանը:

«Հավաքների ընթացքում գաղտնի մեթոդների կիրառմամբ նրանք Թաթարստանի Հանրապետության բնակիչների շրջանում տարածել են ահաբեկչական գաղափարախոսություն, իրենց շարքերում հավաքագրել մահմեդականներին»,- նշվում է հաղորդագրության մեջ:

սպեցնազ

Ձերբակալվածների տներում խուզարկություններ են անցկացվել, առգրավվել են քարոզչական նյութեր, հեռախոսներ, էլեկտրոնային կրիչներ: Հարուցվել է քրեական գործ։

«Հիզբ ութ Թահրիր ալ Իսլամի»-ն արաբերենից թարգմանվում է որպես «Իսլամական ազատագրման կուսակցություն»։

Նրա անդամներին պարբերաբար ձերբակալում են Կենտրոնական Ռուսաստանի, Պովոլժիեի և Սիբիրի խոշոր քաղաքներում, ինչպես նաև Ղրիմում:

Տեսանյութը ստորև