Կադրեր՝ Պարզ լճի մոտակայքում ապօրինի ծառահատումներից․ Տեսանյութ

Կադրեր՝ Պարզ լճի մոտակայքում ապօրինի ծառահատումներից։ «Նկարել եմ հենց նոր Պարզ լճից ընդամենը 1կմ հեռավորության վրա, դեպի Դիլիջան տանող արահետի մոտ։ Ինչքան կարելի ա անտառագողությունը հանդուրժել»։ Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրել է Սամս Մարտիրոսյանը։

«Վիդեոն դնելուց հետո ինձ զանգեցին փոխնախարար Վարդան Մելիքյանը ու Դիլիջան ազգային պարկի տնօրեն Սուրեն Աղաջանյանը։ Հենց նոր Պարզ լճի մոտ հանդիպեցի պր-ն Աղաջանյանի հետ, զրուցեցինք, նա մանրամասն բացատրեց, որ վիդեոյում տանում են ընկած ու կտրած ծառերը, այսինքն դրանք հատուկ չեն կտրել, քամուց ընկած ծառեր են ու մթերման համար են տանում։

Մեքենայի վրա պետհամարանշի բացակայությունը բացատրեցին նրանով, որ պետական մեքենան անսարք է եղել, աշխատողները իրենց անձնական մեքենայով են գնացել, որն էլ համարներ չունի։ Իսկ վիդեոյի մեջ երևացող տղամարդկանց նման արձագանքի մասին առանց մեկնաբանության։

Ես այդ պահին տեղեկացնելուց ու խնդիրը բարձրաձայնելուց առավել հնարավորություն չունեի անելու, քանի որ գնացել էի հանգստանալու, Դիլիջանից Պարզ լիճ քայլելու, այդ ճանապարհին էլ պատահեց այս դեպքը։

Տեսնում ենք, որ պատասխանատու մարմիններին էլ չի գոհացրել այս պատասխանը, կարծում եմ պետք է հանգամանալից պարզեն թե ինչ է եղել և հանրությանը տեղյակ պահեն։

Իսկ ես շնորհակալություն եմ հայտնել արագ արձագանքելու համար, որովհետև դա շատ կարևոր էր ու ես զգացի, որ խնդրով անհանգստացողներ կան, նույնիսկ շաբաթ օր էր, ոչ աշխատանքային։ Ամեն դեպքում կհետևենք տեսնենք ինչ ծառեր էին ու իրոք ովքեր էին, նրանց դեմքը երևում է հստակ»։