Կադրային ջարդ չի լինելու բայց կրճատումներ լինելու են․ Նախարարությունների կրճատման նախագիծը հաստատվեց

Կադրային ջարդ չի լինելու բայց կրճատումներ լինելու են․ Նախարարությունների կրճատման նախագիծը հաստատվեց

ՀՀ կառավարությունը հաստատեց կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին օրենքի փոփոխության վաղուց խոստացված նախագիծը: Դրանով նախատեսվում է ներկայիս 17 նախարարությունների փոխարեն ունենալ 12-ը` առողջապահության, արդարադատության, արտակարգ իրավիճակների, արտաքին գործերի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, շրջակա միջավայրի, պաշտպանության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության, Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարություններ:

Հարցը կառավարության նիստում զեկուցեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ նշելով, որ Սփյուռքի նախարարության փոխարեն կստեղծվի համապատասխան բաժին ՀՀ վարչապետի աշխատակազմում․ «Միաձուլվող նախարարություններն իրենց հաստիքներով տեղափոխվում են նոր ստեղծվող նախարարությունների կազմ` բացառությամբ ղեկավար պաշտոնների»։

«Ըստ էության մենք այս փուլում կադրային ջարդ չենք ունենալու: Բայց դա չի նշանակում, թե այսպես շարունակելու է մնալ, Այո, կրճատումներ լինելու են: Յուրաքանչյուր աշխատակից իր շանսն է ստանալու: Եվ մարդկանց գնահատման պրոցեսը պետք է լինի մաքսիմալ արդարացի»,- ասաց վարչապետը: