Կադրային ջարդ Ազգային ժողովում. ազատվում են ոչ ցանկալի կադրերից

Կադրային ջարդ Ազգային ժողովում. ազատվում են ոչ ցանկալի կադրերից

ArmLur.am-ի տեղեկություններով, Ազգային ժողովի աշխատակազմում կադրային փոփոխություններ են, սակայն ոչ թե մասնագիտական որակներից ելնելով են դրանք կատարվում, այլ քաղաքական հայացքներից: Իշխանություններն ազատվում են ոչ ցանկալի անձանցից՝ ընդդիմադիրների հետ կապ ունենալու հետևանքով:

Մեր ասածի վառ ապացույցն այն է, որ ԱԺ Նյութատեխնիկական վարչության երկարամյա աշխատակից Էլմինե Վարդանյանն է ազատվել աշխատանքից, որը նախկին պատգամավոր, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Էլինար Վարդանյանի քույրն է:

Էլինար Վարդանյան

Աշխատանքից մյուս ազատվածն էլ նույն վարչության մեկ այլ աշխատակից Վազգեն Քեռյանն է, որն էլ նախկին պատգամավոր Հայկ Բաբուխանյանի փեսան է:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ նրանց երկուսին էլ աշխատակազմի ղեկավարը կանչել է իր մոտ եւ ասել, որ դիմումներ գրեն եւ հեռանան: