Կադիրովը կոչ է արել պատրաստվել վատթարագույնին

Կադիրովը կոչ է արել պատրաստվել վատթարագույնին

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը աֆղանական իրադարձություններն անվանել է մահմեդականների դեմ ԱՄՆ-ի հերթական խաբեությունը և կոչ արել՝ պատրաստվել վատթարագույնին, — գրում է Հրապարակը։

Այս հայտարարությունը Կադիրովն արել է ուղիղ եթերում, որը հրապարակվել է իր որդու՝ Ադամի Instagram-յան էջում։

Կադիրովն ասել է, որ Աֆղանստանում տանջում և սպանում են խաղաղ բնակիչներին, և որ թալիբներն ամերիկյան նախագիծ են։ Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն։

«Մենք, մեր դաշնակիցները պետք է ամրացնեն իրենց սահմանները՝ պատրաստվեն վատթարագույնին։ Խնդիր չկա, հրաման կլինի, կկանգնեցնենք յուրաքանչյուրին, որը սպառնում է մեր պետությանը, ինքնիշխանությանն ու ժողովրդին»,- հավելել է Չեչնիայի նախագահը։

Ռամզան Քադիրով

Նա նաև Ուզբեկստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ղրղզստանի բնակիչներին հորդորել է` լինել զգոն, քանի որ Աֆղանստանի հետ սահմանակից պետություններին վտանգներ են սպառնում։