Ծորակներով դասասեղաններ. ինչպե՞ս են երևանյան դպրոցները նախապատրաստվում սեպտեմբերին (Տեսանյութ)

Ծորակներով դասասեղաններ. ինչպե՞ս են երևանյան դպրոցները նախապատրաստվում սեպտեմբերին

168.am-ը գրում է․ Հայաստանում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ դպրոցները կբացվեն սեպտեմբերի 15-ից, իսկ 1-ին դասարանցիները դպրոց կհաճախեն սեպտեմբերի 14-ից:

Չնայած, որ ԿԳՄՍ նախարարությունը ուղեցույցի վերջնական տարբերակն այսօր է հրապարակել, դպրոցներում մեկնարկել է նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքները:

168.am-ը եղավ մայրաքաղաքի մի քանի դպրոցներում՝ հետաքրքրվելով, թե ի՞նչ գործընթաց է այս պահին կատարվում:

Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի աշխատակիցը տեղեկացրեց՝ չնայած, որ ուղեցույցն այսօր են ԿԳՄՍ-ից ստացել, նախապատրաստական աշխատանքներն ավելի վաղ էին սկսել.

դպրոց ծորակ

«Դպրոցի մուտքի մոտ աշակերտներին կջերմաչափենք, բոլոր հարկերում հերթապահող ուսուցիչներ կլինեն»:

Աշխատակիցները ներկայացրին դպրոցի կենսաբանության և քիմիայի լաբորատորիաների նոր կահավորումը՝ ծորակներով դասասեղանները: Յուրաքանչյուր սեղանի մեջտեղում ծորակներ են տեղադրել, որպեսզի աշակերտների համար ավելի հարմարավետ լինի դասապրոցեսը: Աշխատակիցը նաև տեղեկացրեց, որ ջրի խողովակները ևս պետք է փակվեն, որպեսզի երեխաների համար անհարմարություն չլինի:

168.am-ը եղավ նաև Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան համար 8 հիմնական դպրոցում և հետաքրքրվեց այնտեղ տիրող իրավիճակից.

«Դպրոցներն արդեն ստացել են դասագրքերը և ըստ պարետի որոշման՝ պահպանելով համաճարակային բոլոր կանոնները, պետք է արդեն բաժանեն աշակերտներին: 10-15 րոպեն մեկ կանչելով աշակերտի կամ ծնողի, ախտահանելով, դիմակներով և ձեռնոցներով, ապահովվում է դասագրքերի հանձնման գործընթացը»,- ասաց դպրոցի աշխատակիցը:

Առավել մանրամասն՝ 168.am-ի տեսանյութում