Ծնվել է 44-օրյա պատերազմում անհայտ կորած համարվող 22-ամյա Նարեկ Մանուկյանի եղբայրը

Ծնվել է 44-օրյա պատերազմում անհայտ կորած համարվող 22-ամյա Նարեկ Մանուկյանի եղբայրը

Ծնվել է 44–օրյա պատերազմի հետևանքով անհայտ կորած համարվող Արարատ բնակավայրից 22–ամյա Նարեկ Մանուկյանի եղբայրը։

Փոքրիկին հիվանդանոց տեսակցելու է գնացել Արարատի մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը։

«Գովելի է, որ վերջին տարիների փորձություններից հետո կարողացել եք մեր հայրենիքին ևս մեկ արու զավակ պարգևել։ Այո, մենք պետք է հաղթենք նաև շատ զավակներ ունենալով, նրանց հայրենասեր մեծացնելով։ Աստված պահապան ձեզ»,– ասել է Վլադիմիր Խաչատրյանը։

Ազատ Մանուկյանն ու Սոֆյա Հակոբյանն իրենց նորածին որդուն անվանակոչել են Արեգ։ Փոքրիկն ընտանիքի երրորդ զավակն է։ Ծնողները նշում են՝ փոքրիկ Արեգի համար անելու այն ամենն, ինչ չհասցրին անել իրենց ավագ որդու համար։