Ծնվել է Սոֆյա Պողոսյանի և Աշոտ Տեր-Մաթևոսյանի երեխան

Ծնվել է Սոֆյա Պողոսյանի և Աշոտ Տեր-Մաթևոսյանի երեխան

Դերասաններ Սոֆյա Պողոսյանն և Աշոտ Տեր-Մաթեւոսյանը ծնողներ են դարձել։ Ընտանիքում համալրման մասին հայտնել է Սոֆյայի քույրը՝ Մայա Պողոսյանը։

Ինստագրամյան էջի սթորիս բաժնում արված հրապարակումներից պարզ է դառնում, որ զույգը որդի է ունեցել։ «Մորաքույր եմ դարձել»,- գրել է Մայա Պողոսյանը։

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը ինստագրամում հրապարակել է երեկ՝ օգոստոսի 18-ին, ծնված որդու հետ առաջին լուսանկարը։ Նկարում նա բռնել է փոքրիկի ձեռքը։

«Բարի գալուստ, մեր հրեշտակ», — լուսանկարին կից գրել է դերասանուհին։