Ծնվել է պատերազմում զոհված Ներսես Ներսիսյանի եղբայրը (ֆոտո)

Ծնվել է պատերազմում զոհված Ներսես Ներսիսյանի եղբայրը (ֆոտո)

«Սլավմեդ» ԲԿ-ում լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Ներսես Ներսիսյանի եղբայրը:

Մայրը՝ Թորոսյան Գայանեն, որդուն անվանակոչել է պատերազմում զոհված իր եղբոր՝ Ներսես Ներսիսյանի անունով:

«Որոշեցի, որ իմ 4 երեխաների անուններն էլ պետք է հնչեն տան մեջ, բացակա չլինի երեխաներիցս ինչ-որ մեկը: Վիրահատության ժամանակ էլ եմ զգացել իր ներկայությունն իմ կողքին: Թող բոլոր մայրերն էլ երեխա ունենան, որոնք կորցրել են իրենց զավակին: Թող լրացնեն բացը:

Ես գիտեմ, որ մեր երեխեքը մեր կողքին են»,-ասաց մայրը՝ հույս հայտնելով, որ որդին կնմանվի իր եղբորը:

Այս մայրերը կրկնակի հերոսներ են, որովհետև փորձելով հաղթահարել այդ մեծ վիշտը՝ սկիզբ են տալիս նոր կյանքի: