Ծնվել է Մարտին Մկրտչյանի և Հռիփսիմե Հակոբյանի երկրորդ երեխան

Ծնվել է Մարտին Մկրտչյանի և Հռիփսիմե Հակոբյանի երկրորդ երեխան

Մարտին Մկրտչյանը եւ Հռիփսիմե Հակոբյանը երկրորդ անգամ ծնողներ են դարձել: Զույգի երեխան ծնվել է երեկ՝ հունիսի 8-ին, Լոս Անջելեսի ծննդատներից մեկում:

Երգչուհին որդի է ունեցել: Զույգը դեռ չի հայտնել երեխայի անունը, սակայն մտերիմների մեկնաբանություններից պարզ է դառնում, որ փոքրիկին անվանակոչել են Ռոբերտ:

«Բարի գալուստ մեր երկրորդ հրաշք», ինստագրամի իր էջում գրել է երգչուհին և կից հրապարակել լուսանկար։