Ծնվել է երգիչ Արթուր Հակոբյանի՝ Միստր X-ի առաջնեկն ում կոչել են ի պատիվ իր մայրիկի

Փետրվարի 5-ին ԱՄՆ-ում լույս աշխարհ է եկել երգիչ Արթուր Հակոբյանի (Միստր X) և երգահան, հաղորդավար Սվետլանա Բոսնոյանի առաջնեկը: 3 կգ 150 գ քաշ ունեցող դստրիկին ծնողները տվել են Իզաբել անունը՝ ի պատիվ Արթուրի մայրիկի:

 Aysor.am-ի հետ զրույցում նորաթուխ հայրիկը ժպիտով նկատեց՝ դստրիկն ավելի շատ նման է գեղեցկուհի մայրիկին, երկուսն էլ հիմա տանն են գտնվում ու իրենց շատ լավ են զգում:

«Մայրս մեզ հետ է ապրում ու երեխային խնամելու հարցում օգնում է մեզ: Բայց ասեմ, որ մեր մյուս հարազատներն էլ մեզ մենակ չեն թողնում, անընդհատ մեր կողքին են», – մանրամասնեց երգիչը:

Արթուր Հակոբյանի՝ Միստր X-ի առաջնեկը

նյութի աղբյուրը ՝ Aysor.am