«Ծնողի չստացված ու չկայացած կյանքի համար երեխան մեղավոր չէ». Անի Խաչիկյան

«Ծնողի չստացված ու չկայացած կյանքի համար երեխան մեղավոր չէ». Անի Խաչիկյան

Դերասանուհի Անի Խաչիկյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում կիսվել է իր մտքերով։

Լուսանկարում դերասանուհին որդու հետ է։ «Ծնողի ու երեխայի տարբերություններից մեկն այն է, որ ծնողի չստացված ու չկայացած կյանքի համար երեխան մեղավոր չէ, իսկ երեխայի հետագա կյանքի չկայացման մեջ առաջինը հենց ծնողն է մեղավոր։ Եւ դա բնության տրամաբանության մեջ է։

Ուշադիր եղեք առաջինը ինքներդ ձեզ, կարողացեք սիրել նախ ձեզ, հաշտ եղեք ձեր կյանքի որոշումների ու հանգամանքների հետ, դա առողջարար է ոչ միայն ձեր, այլև ձեր երեխաների կյանքի համար»,- ֆեյսբուքյան էջում գրել է երիտասարդ մայրիկը։