Մամուլ

Ծխելը կարգելվի ոչ միայն տրանսպորտում, այլև կանգառների ծածկերի տակ

Ծխելը կարգելվի ոչ միայն տրանսպորտում, այլև կանգառների ծածկերի տակ։ Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքի նախագիծը արդեն հրապարակվել է։

Այս օրենքի նպատակներն են ներկա և ապագա սերունդներին պաշտպանել առողջության վրա ծխախոտային արտադրատեսակների բացասական ազդեցության, վնասակար հետևանքներից, սոցիալական,  տնտեսական ոլորտների և շրջակա միջավայրի վրա դրանց բացասական ներգործությունից, ինչպես նաև բնակչության ընկալումներում անառողջ և մերժելի վարքագիծ արմատավորելը:

Որպես օրենքի խախտում՝ պատասխանատվության կենթարկվեն, եթե ծխեն հետևյալ վայրերում․ փակ, կիսափակ և բաց հանրային տարածքներում՝ աշխատանքային փակ կամ կիսափակ տարածքներում՝ անկախ սեփականության ձևից։

Առևտրային կենտրոններում, ցանկացած փակ կամ կիսափակ հանրային այլ տարածքներում, ներառյալ ընդհանուր օգտագործման տարածքները։

Զորամասերում և զինվորական հաստատություններում, բացառությամբ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված օգտագործման համար առանձնացված հատուկ տարածքների.

Տրանսպորտում, հասարակական տրանսպորտի կանգառների ծածկերի տակ։

Կիսվեք էջում