Ծեծկռտուք ինքնաթիռում. Եվրոպայի չեմպիոն Նանին հարվածել է իրենից դժգոհող երկրպագուին

Ծեծկռտուք ինքնաթիռում դեպքը տեղի է ունեցել Իտալիայի առաջնության հերթական մրցափուլի «Լացիո»- «Կալյարի» խաղից հետո, որն ավարտվել էր 2-2 հաշվով:

Տունդարձի ճանապարհին «Լացիոյի» խաղացողներն ու երկրպագուները հայտնվել են նույն ինքնաթիռում:

Երկրպագուներից մեկն իր դժգոհությունն է հայտնել Լուիշ Նանիին, իսկ վերջինս չի զսպել իրեն և հարվածել է երկրպագուին: Ծեծկռտուքը դադարել է ուղևորների և մյուս ֆուտբոլիստների միջամտությունից հետո: