Ծեծկռտուք Երևանի պետական համալսարանում. փոխդեկանն առաջարկություն է արել իր ուսանողուհուն
Ի՞նչ առաջարկություն է արել փոխդեկանն Արցախի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյայի դստերը և ինչո՞ւ է արժանացել մի քանի դաստիարակչական մուշտիի։
Երեկ վիճաբանություն և ծեծկռտուք է եղել Երևանի պետական համալսարանում: Երևանի պետական համալսարանի ռոմանո-գերմանական ֆակուլտետի փոխդեկան 37-ամյա Գևորգ Բարսեղյանին ծեծի են ենթարկել իր իսկ աշխատասենյակում:
Դեպքի մասին ահազանգ է ստացվել նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից տեղեկությունը փոխանցել են Ոստիկանության Մարաշի բաժանմունք: Համալսարան են ժամանել Ոստիկանության օպերատիվ խումբը և այժմ Բարսեղյանին ծեծի ենթարկելու փաստով նյութեր են նախապատրաստվում:
Կայքի տեղեկություններով՝ Բարսեղյանը մարզական մեկնաբան Ռուդիկ Բարսեղյանի որդին է:
Նյութի աղբյուր՝ armeniasputnik.am