Ծեծի ենթարկված փոխգնդապետի վիճակը վատթարացել է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Ծեծի ենթարկված փոխգնդապետի վիճակը վատթարացել է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

8 ամսից ավելի ծեծի հետեւանքով կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակը վատթարացել է: Այս մասին NEWS.am-ին ասաց Արա Մխիթարյանի եղբայրը` Կարեն Մխիթարյանը:

«Նա արյուն է կորցրել, ճնշումի հետ կապված խնդիրներ են առաջացել, հիմա բժիշկները պայքարում են նրակ կյանքի համար»,-ասաց նա:

Նշենք, որ մինչ փոխգնդապետի վիճակի վատթարացումը, բժիշկները հայտնել էին, որ մայիսի վերջին հնարավոր կլինի փոխգնդապետին տեղափոխել տուն եւ տանը կազմակերպել նրա խնամքը: