Ծառուկյանի որդին ԲՀԿ-ական նախկին պատգամավորներից մեկից «ատչոտ» է պահանջել. «Հրապարակ»

Ծառուկյանի որդին ԲՀԿ-ական նախկին պատգամավորներից մեկից «ատչոտ» է պահանջել

«Հրապարակ»-ը գրում է. «Չնայած ընտրություններից «կտրվելուց» հետո ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործերն աջ են գնում, նա հարթել է հարաբերությունները Նիկոլ Փաշինյանի հետ, վերջերս երկժամանոց հանդիպում էր ունեցել, սակայն չի կարողանում մարսել հետընտրական «մանթրաշը» և շարունակում է հաշվեհարդարը բոլոր նրանց հետ, որոնց համարում է պարտության մեղավոր։

Գագիկ Ծառուկյան Նվեր Ծառուկյան

Մենք տեղեկացանք, որ օրերս Ծառուկյանի որդին տհաճ զրույց է ունեցել ԲՀԿ նախկին պատգամավորներից մեկի հետ և «ատչոտ» պահանջել, թե ինչու է աշխատել ոչ թե ԲՀԿ-ի, այլ՝ Քոչարյանի համար։ Նշենք, որ այդ պատգամավորն ընդգրկված չէր ԲՀԿ ցուցակում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: