Ծաղկակաղամբով տապակա. օգտակար բանջարեղենով պատրաստվող ախորժելի ուտեստ

Ծաղկակաղամբով տապակա. օգտակար բանջարեղենով պատրաստվող ախորժելի ուտեստ

Ծաղկակաղամբով տապակա. ներառեք ձեր ընտանիքի սննդացանկում անչափ օգտակար, սննդարար բանջարեղենով պատրաստվող այս ախորժելի ուտեստը.

Բաղադրիչները

  • Ծաղկակաղամբ — մեկ փոքր գլուխ
  • Լոլիկ — 2 հատ
  • Ձու — 3 հատ
  • Պանիր — 50 գր
  • Կաթ — 6-8 ճ/գ
  • Սամիթ — մի քանի ճյուղ
  • Բուսայուղ
  • Աղ
  • Պղպեղ

Պատրաստումը

Առանձնացնել ծաղկակաղամբի գլխիկները և մի քանի րոպե խաշել աղաջրում:

Լոլիկները մի քանի րոպեով թողնել եռման ջրում, ապա հեռացնել կեղևները և կիսալուսնաձև կտրտել կամ առանձին կտրտած մի քանի րոպե բուսայուղի մեջ տապակել (ես վերջին ձևով եմ անում):

Ձուն հարել, ավելացնել կաթը, աղ, պղպեղ, կտրտած սամիթ և քերած պանիր:

Տապակը պատել բուսայուղով և մեջը շարել ծաղկակաղամբը, արանքներում լցնելով լոլիկը, վերջում վրան լցնել ձվի զանգվածը:

Դնել ջեռոցը և թողնել այնքան, մինչև պանիրը հալվի, և ձուն եփվի: