Խորապես ցավակցում եմ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհված իմ հայրենակիցների ընտանիքներին

Խորապես ցավակցում եմ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհված իմ հայրենակիցների ընտանիքներին, այս մասին հայտնում են ՀՀ նախագահի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Խոր ցավ ու կսկիծ ապրեցի՝ տեղեկանալով Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին:

Խորապես ցավակցում եմ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհված իմ հայրենակիցների ընտանիքներին, հարազատներին ու մերձավորներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»: