Խոստանում ենք միայն այն, ինչ ի վիճակի ենք անել. Ռոբերտ Քոչարյան (Տեսանյութ)

Խոստանում ենք միայն այն, ինչ ի վիճակի ենք անել. Ռոբերտ Քոչարյան (Տեսանյութ)

Այսօր մենք ներկայացնում ենք դաշինքի ձեւավորում եւ ելույթը կկառուցեմ ավելի շատ հարցեր եւ պատասխաններ տարբերակով՝ պարզաբանելու համար, թե ինչու է ձեւավորվում հենց այս դաշինքը հենց այս ֆորմատով: Այս մասին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների քաղաքական համագործակցության մեկնարկի հանդիսավոր միջոցառման ժամանակ իր ելույթում նշեց Ռոբերտ Քոչարյանը:

Ստորև ներկայացնում ենք նրա ելույթը.

«Երկիրը կանգնած է ծայրահեղ մարտահրավերների առջեւ եւ դրանք հիմնականում կապված են անվտանգության սպառնալիքների հետ: Երկիրը ունի կառավարման եւ տնտեսական ճգնաժամ: Երկրում ակնհայտ է նաեւ ինքնության ճգնաժամը:

Պետք են ուժեր, մարդիկ , որոնք բավարար չափի փորձ ունեն այսպիսի մարտահրավերներ հաղթահարելու համար: Ինչու ես. Ունեմ մեծ կառավարման փորձ ճգնաժամային իրավիճակներում, ունեմ կուտակածխ փորձ ու գիտելիքներ անվտանգության, պաշտպանության համակարգում: ունեմ փորձ տնտեսական ճգնաժամ հաղթահարելու հարցում:

Ինչպես տեսնում եք, ներկա վտանգները եւ կուտակած փորձ նու գիտելիքները գրեթե համընկնում են: Ինու ՀՅԴ, որովհետեւ սա այն կուսակցությունն է, որն աշխարհով մեկ պայքարել ու պայքարում է հայերի իննությունը պահպանելու համար: Սա այն կուսակցությունն է, որի հետ ունեմ երկարատեւ համագործակցության փորձ:

ՀՅԴ-ն եղել է կառավարության անդամ իմ կառավարության ժամանակ, նույնիսկ երբ կոալիցիա դեռ ձեւավորված չէր: Փորձնմ արդյունավետ է, արդյունքները կան եւ բոլորդ դրանք ականատեսն եք եղել: Ինչու «Վերածնվող Հայաստանը», որը ծնվել է Սյունիքում եւ հիմա տարածվում է ՀՀ-ով մեկ: Որովհետեւ Սյունիքն այսօր ներկա սպառնալիքների էպիկենտրոն է Հայաստանի համար:

Սյունիքից է կախված՝ մնալո՞ւ ենք գոծոն այս տարածաշրջանում, թե դառնալու ենք կցորդ: Այստեղ վտանգները լուրջ եւ են կարծում եմէ՝ Սյունքին այսօր մեր այս պահի պայքարի սիմվոլն է հանդիսանում:

Ինչու պետք է այս իշխանությունը հեռանա. Այս իշխանությունը մեր պարտության խորհրդանիշն է, մեր պարտության դեմքը, ձայնը: Այսպիսի դեմքով, այսպիսի ձայնով մենք չենք կարող նայել դեպի ապագան, չենք կարող կառուցել այդ ապագան: Հնարավոր չէ առաջ գնալ նման քնիք ժողոբվրդի ճակատին ունենալով, դա ուղղակի անհնար է:

Այս իշխանությունը մեղավոր է 5 հազար զոհերի 11 հազար վիրավորների համար, եւ 35 հազար անօթեւան մնացած մեր հայրենակիցների համար: Այս իշխանությունը բերում է մահ, տառապանք, եւ ավերում է այն, ինչին դիպչում է:

ՀԱջորդը. Դավաճանության եւ Արցածի վաճառքի կասկածը մեր ժողովրդի մոտ մնալու է այնքան ժամանակ, ինչքան մնա իշխանության այս մարդիկ: Միայն իշխանափոխությոեւնից հետո հնարավոր է լինելու պատասխանել մի շարք չափազանց կարեւոր հարցերի:

Հաջորդը, այս իշխանությունը հետեւողականորեն քանդում է երկրի տնտեսությունը: Խոստացել են թռիչքաձեւ աճ, ապահովել են թռիչքաձեւ անկում: Այս իշխանության օրոք աճել է աղքատությունը, աճել է արտաքին պարտքը ավելի քան 2 մլրդ դոլարով: Ներդրումները գրեթե զրոյացել են: Ըստ էության, այս իշխանության օրոք այս 3 տարում աճել է միայն աղքատությունը եւ գերեզմանների քանակը:

Սա է կարելի գրանցել որպես արդյունք այս իշխանության համար: Իրեն քչեն կատարել ոչ մի նախընտրական խոստում, նույնիսկ նրանք, որոնք հեշտությամբ կարելի էր կատարել:

Ինչ ենք մենք մտադիր անել՝ գալով իշխանության: Առաջին հերթին պետք է գնահատել եռրկրին հասցրած վնասի ծավալը բոլոր ոլորտներում՝ տնտեսություն, րավական համակարգ, կրթություն, գիտություն եւ այլն:

Դա անհրաժեշտ է հետագա քայլերը պլանավորելու համար: Անհրաժեշտ է անցնել հակաճգնաժամային քայլերի՝ կանգնեցնելու անվտանգության եւ պետըական կառավարման հետագա դեգրադացիան: Պետք է կանգնենցնեք տնտեսական անկումը, պետք է վերականգնենք երկրի վարկն ու կանխատեսելիությունը: Մենք վաղուց կորցրել ենք վստահելի գործընկերոջ համբավը միջազգային ասպարեզում:

Սկզբունքորեն կարեւոր է, որ ժողովուրդն անմիջապես փոփոխությունները երկրում, ու ժողովուրդը դա զգալու է: Դատարկ խոստումներ չենք տալու, մեր հաջողության գրավականը լինելու է արհեստավարժությունը, փորձը, ջանասիրությունը, կարգապահությունը եւ սերը երկրի նկատմամբ:

Մենք առաջարկելու ենք աշխատող երկրի կոնցեպտը, նորցի երկիրը վերածելու ենք շինհրապարակի: Առաջնահյին խնդիրէ դառնալու տասնյակ հազարավոր աշխատատեղերի ստեղծումը ամեն տարի:

Մեկ անգամ դա արվել է, վստահ եմ, որ ի վիճակի ենք դա կրկնել: Վերանալու են բիզնեսի նկատմամբ արհամարհանքը, ասֆալտին փռելու տեսարանները, ամեն ինչ արվելու է փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար: Մենք ունենալու ենք նոր գիտելիքահենք տնտեսություն, զարգացած գյուղատնտեսություն:Գերխնդիր է դառնալու բոլոր քաղաքացիների կյանքի որակի շեշտակի բարձրացումը:

Հաջորդը, պետական ապարատի մաքրության եւ արդյունավետության համար պայքարը դառնալու է կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն գործիքը, ոչ թե այն լոզունգները, որոնք այսօր են հնչեցվում, այլ կոնկրետ աշխատանք: Սուտռը բացառվելու է պետական համակարգում: Մենք դարձել ենք ստի աշխարհ, պետք է սկսենք այդ սուտը վերացնելուց:

Այսպիսին է մեր առաջնահերթությունների ոչ ամբողջական ցանկը: Խոստանում ենք միայն այն, ինչ ի վիճակի ենք անել: Ես միշտ հավատացել եմ մեր ժողովրդի աշխատասիրությանն ու ձեռներեցությանը: Մենք կառուցելու ենք երկիր, որով յուրաքանչյուր հայ կկարողանա հպարտանալ: մենք հասկանում ենք, որ ոչ ոք մեր փոխարեն չի ապահովելու մեր անվտանգությունը, ոչ ոք մեր փոխարեն չի ապահովելու տնտեձսական զարգացումը եւ երկրի զարգացումը:

Այո, ունենք դաշնակիցներ, բարեկամներ, բայց ոչ ոք մեր փոխարեն չի անելու այն գործը, որ պետք է անենք մենք: Մեզ հետ են լինելու, մեզ ձեռք են մեկնելու, բայց մեր ճակատագիրը մեր ձեռքում պետք է լինի, մենք ենք կառուցելու այն ամենը, ինչի մասին նշեցի իմ ելույթում: Մենք բերելու ենք արժանապատիվ խաղաղություն եւ բարգավաճում: Վստահ եղեք ամեն ինչ լավ է լինելու: Շնորհակալություն»:

Տեսանյութը ստորև