Խոշոր պայթյուն Ստամբուլի կենտրոնում. կա 4 զոհ, տասնյակ վիրավորներ

Խոշոր պայթյուն Ստամբուլի կենտրոնում. կա 5 զոհ, տասնյակ վիրավորներ

Ստամբուլի նահանգապետ Ալի Երլիկայան հայտնել է, որ Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ։

«Այսօր՝ ժամը 16:20-ի սահմաններում, պայթյուն է որոտացել Բեյօղլու թաղամասի Իսթիքլալ փողոցում։

Դեպքի վայր են մեկնել ոստիկանության, առողջապահության, հրշեջ ծառայության եւարտակարգ իրավիճակների ծառայության խմբերը. կան զոհեր եւ վիրավորներ։ Իրադարձությունների զարգացման մասին տեղեկատվությունը կներկայացվի հանրության ուշադրությանը»,- լրագրողներին ասել է նահանգապետը։

Ստամբուլի նահանգապետի թվիթերյան իր էջում գրել է, որ նախնական տվյալներով զոհվել է 4, վիրավորվել՝ 38 մարդ։

Տեսանյութը ստորև